Մատչելիության հղումներ

ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրենը հրաժարական է տվել

ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրենը՝ Ջոզեֆ Քենթը հրաժարական է տվել՝ Իրանի դեմ նախագահ Դոնալդ Թրամփի պատերազմի ֆոնին՝ պնդելով, թե Իսրայելն է Նահանգներին ներքաշել հակամարտության մեջ։

«Ես չեմ կարող մաքուր խղճով աջակցել Իրանում շարունակվող պատերազմին», - գրել է Քենթը այսօր սոցիալական ցանցերում հրապարակված իր հրաժարականի նամակում, հավելելով՝ «Իրանը մեր ազգի համար անմիջական սպառնալիք չէր, և պարզ է, որ մենք այս պատերազմը սկսեցինք Իսրայելի և նրա հզոր ամերիկյան լոբբիի ճնշման պատճառով»։

«Նա շատ թույլ էր անվտանգության հարցում», և «լավ է», որ հրաժարական տվեց, ժամեր անց հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ես միշտ մտածել եմ, որ նա շատ թույլ էր անվտանգության ոլորտում», - Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին ասել է Սպիտակ տան ղեկավարը, հավելելով՝ ուրախ է եղել տեսնել Քենթի հրաժարականի հայտարարությունը։

Քենթը ծառայել է բանակի հատուկ նշանակության զորքերում՝ 20-ամյա կարիերայի ընթացքում մասնակցելով 11 մարտական գործողությունների, իսկ ավելի ուշ աշխատել է Կենտրոնական հետախուզական վարչությունում։ Նրա կինը՝ Շենոնը, սպանվել է 2019 թվականին մահապարտի ռումբի պայթյունից՝ Սիրիայում ԱՄՆ զինված ուժերի հետ ծառայելիս։



XS
SM
MD
LG