Մատչելիության հղումներ

Պատմություն նախկին ամերիկացի ու երիտասարդ Մըքքեյնի մասին


Նա մեծացել է Մինեսոտա նահանգում և այցելել քոլեջ Սան Դիեգոյում և ոչինչ իր ֆեյսբուքյան էջում անգամ չի հուշում, թե ինչու է նա որոշել իր կյանքը զոհել հանուն ջիհադի

Վերջերս ամերիկացի պատանդ Թեո Քուրթիզի ազատման վկա եղանք տեսագրությունների և նկարների միջոցով: Նա վերադրձավ ԱՄՆ՝ Սիրիայում երկու տարի բանտարկության մեջ գտնվելուց հետո: Այժմ ներկայացնենք մեկ այլ ամերիկացու պատմություն, որ ընտրել է լրիվ այլ ուղի…

Նա մեծացել է Մինեսոտա նահանգում և այցելել քոլեջ Սան Դիեգոյում և ոչինչ իր ֆեյսբուքյան էջում անգամ չի հուշում, թե ինչու է նա որոշել իր կյանքը զոհել հանուն ջիհադի, նրա հավանած էջերի շարքում կան Պիցա Հաթը, Չիկագո Բուլզ թիմը, և … Ղուրանը: Այսօրվա մեր պատմության նախկին երիտասարդի անունը Մըքքեյն է:

Ըստ իր հորաքրոջ աղջկա՝ Քենիաթայի նա կորցրել էր իր ճիշտ ուղին: Քենիաթան զգում էր, որ նա ըստ էության կորցրել էր իր նախկին ինքնությունը, քանզի այս ամենը ինչ տեղի ունեցավ, իրենը չի ..., սա բնույթով լրիվ այլ մարդու պատկեր է:

Իր ֆեյսբուքյան էջում նաև առկա է Թուին Սիթիյում իր համադասարանցի Թրոյ Քաստիգարի նկարը: Քաստիգարը իր ուրույն ջիհադի ուղին ուներ Սոմալիում միքանի տարի ավելի ուշ, այս հավաքագրման տեսաժապավենից հետո:

Իր հրապարակած տեսաժապավենում Թրոյ Քասթիգարը ասում, որ իր արկածները նման են իսկական Դիսնեյլենդի: Եվ ... նա մահացավ՝ կռվելով Ալ Քաիդայի մասնաճյուղ Ալ Շաբաբի զինյալների շարքերում:

Իր ընկեր Մըքքեյնը միքանի թեթև առնչություններ է ունեցել օրինապահների հետ Թուին Սիթիում մինչ Սան Դիեգո տեղափոխվելը, որտեղ նա անհայտ կերպով գտավ իր ճանապարհը դեպի ծայրահեղականություն և Սիրիա՝ օգտվելով Դուալե Խալիդ՝ ալլահի ստրուկ, առցանց անվանումից:

Մըքքեյնը զոհվեց միքանի օր առաջ՝ հակառակորդ զինյալ խմբավորման դեմ կռվում Սիրիայի Հալեպ քաղաքում: Իսկ նրամասին հիշեցնող մնաց ավելի վաղ այս տարի իր Թվիթերյան հաղորդագրության մեջ գրած պարծենկոտ գրությունը, ոե Իսլամական Պետության իր մարտիկները կանգուն են, անհողդողդ և շուտով կլինեն թիվ մեկը: Նա Իսլամ էր կրոնափոխվել դեռ տաս տարի առաջ:

Ըստ գնահատականների ավելի քան հարյուր ամերիկացի է զինվորագրվել կռվելու ջիհադական խմբերի համար Սիրիայում, ներառյալ՝ Իսլամական պետություն կազմակերպությանը:

Վերջինիս աճող հզորությունը համեմատվում Ալ Քաիդայի կարողությունների հետ նախքան սեպտեմբերի էէ-ի հարձակումը:

Ըստ նահանգապետ Թոմաս Քիանի՝ նրանք արդեն տեղ ունեն ուր կարող են ևս մեկ հարձկում կազմակերպել Միացյալ Նահանգների դեմ և դա շատ լուրջ սպառնալիք է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG