Մատչելիության հղումներ

Մոտ 10 ժամ է, ինչ կորել է կապը Իրանի նախագահ Ռայիսիի ուղղաթիռի հետ


Որոնողական աշխատանքները շարունակվում են, 20-ը մայիսի, 2024թ.
Որոնողական աշխատանքները շարունակվում են, 20-ը մայիսի, 2024թ.

Իրանում օրն ավարտվում է։ Մոտ 10 ժամ է, ինչ իշխանությունները կորցրել են կապը նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի հետ երկրի Արևելյան Ադրբեջան նահանգում, որտեղ թանձր մառախուղը խոչընդոտում է որոնողական աշխատանքներին։

Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ նախագահի կործանված ուղղաթիռի որոնողական աշխատանքներին ավելի քան վեց տասնյակ խումբ է մասնակցում։

Եվրամիությունը հայտարարել է, որ Թեհրանի խնդրանքով ակտիվացրել է «Կոպեռնիկուս» արբանյակային դիտարկման համակարգը։

Մոտ մեկ ժամ առաջ Իրանի պետական IRNA գործակալությունը, վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարին, հայտնել է, որ Իրանի նախագահի ուղղաթիռի «ճշգրիտ վայրը» տեղորոշվել է՝ «ուղղաթիռից և անձնակազմից մեկի բջջային հեռախոսից ազդանշան է ստացվել»:

XS
SM
MD
LG