Մատչելիության հղումներ

Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին

Լեռնային Ղարաբաղ - Հայաթափված Ստեփանակերտը 2023 թվականի հոկտեմբերին
Լեռնային Ղարաբաղ - Հայաթափված Ստեփանակերտը 2023 թվականի հոկտեմբերին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով պաշտոնից ազատվել է Ստեփանակերտում, Մարտակերտում և Խոջալուում նրա հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը: Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

Հրամանագրում օգտագործվել են ադրբեջանական տեղանունները։

Պատճառների վերաբերյալ մանրամասներ չեն փոխանցվում:

Յուսուբովը պաշտոնավարում էր 2024 թվականի մարտից, երբ նախորդ տարվա սեպտեմբերին հայաթափված Լեռնային Ղարաբաղի շրջաններում Ադրբեջանի նախագահը հատուկ ներկայացուցիչներ էր նշանակել:

Մեկ այլ հաղորդագրությամբ APA-ն տեղեկացնում է, որ այսօր Մարտակերտի և Խոջալուի շրջաններում վերաբնակեցման հերթական փուլն է իրականացվել՝ այդ շրջաններ ապրելու է տեղափոխվել 44 ընտանիք՝ 176 մարդ:

​
XS
SM
MD
LG