Մատչելիության հղումներ

Ալիևը հետմահու պարգևատրել է Հայաստանի դեմ պատերազմում զոհված սահմանապահներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հրամանագիր է ստորագրել Հայաստանի դեմ պատերազմի ընթացքում զոհված մի շարք սահմանապահների հետմահու պարգևատրման մասին։

«Պետական սահմանապահ ծառայության մի շարք զինծառայողներ և գերատեսչության մեկ քաղաքացիական աշխատակից, որոնք զոհվել էին Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման և պետական սահմանի պահպանության ընթացքում, պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայության» շքնանշաններով»,- նշված է Ալիևի հրամանագրում։

Պարգևատրված ադրբեջանցի սահմանապահների զոհվելու վայրերը և ժամկետները, սակայն, փաստաթղթում հստակեցված չեն։


XS
SM
MD
LG