Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյանը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների հանդիպմանը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը նոյեմբերի 8-9-ը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան:

Ալեն Սիմոնյանը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը:

Գործուղման մասին վարչապետի որոշման համաձայն՝ բացի ԱԽ քարտուղարից՝ պատվիրակության կազմում կմեկնեն նաև վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Վանիկ Ավետիսյանը, անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականներ Անահիտ Պողոսյանը և Աշխեն Հայրապետյանը:


​
XS
SM
MD
LG