Մատչելիության հղումներ

Աղբի վերամշակման գործարանի կառուցման համար կա հաղթող ընկերություն. Ավինյան

Նուբարաշենի աղբավայրը, արխիվ
Նուբարաշենի աղբավայրը, արխիվ

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու նիստի ընթացքում հայտնեց, որ Նուբարաշենի աղբավայրի աղբի վերամշակման գործարանի կառուցման համար կա հաղթող ընկերություն: Հայտարարված մրցույթին երկու ընկերություն է մասնակցել, ու չնայած Ավինյանը չնշեց ընկերությունների անունները, ասաց, որ մրցույթում հաղթել է չինական, արաբական, հայկական ընկերությունների կոնսորցիումը:

«Այս ընկերությունների հետ դեռ պետք է համաձայնեցնենք իրենց աշխատանքների ծավալը, և պայմանագրեր կնքենք, բայց սա կարևոր ընթացք է, քանի որ նախկինում երբևէ հաջողություն չենք ունեցել այս պրոցեսսում: Սա շարունակում է բարդ գործընթաց մնալ, բայց կարծում եմ մենք մի կարևոր կետի հասել ենք, երբ որ արդեն ունենք մեր պահանջներին համահունչ կոնսորցիում», - ասաց Ավինյանը:

Բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը հայտնեց, որ մինչ այս կայացել է բաց երկփուլ մրցույթ: Կազմակերպությունները պետք է հանդես գային նախագծման, կառուցման և շահագործման առաջարկով, և պարտավորվեին իրենք կատարել ներդրումը, փոխարենը քաղաքը պարտավորվել է հաղթող ու այդ չափանիշներն ապահոված ընկերությանը հանձնել քաղաքի թափոնը:


XS
SM
MD
LG