Մատչելիության հղումներ

Աֆղանստանում ավտովթարի հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել

Աֆղանստանի արևելքում Պակիստանից վերադարձող ընտանիքներ տեղափոխող գերբեռնված բեռնատարի վթարի հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել, ևս 36-ը վիրավորվել է:

Վթարը տեղի է ունեցել Լաղման գավառում՝ Քաբուլ-Ջալալաբադ մայրուղու վրա, որն Աֆղանստանի մայրաքաղաքը կապում է Պակիստանի սահմանի Թորխամ անցակետի հետ:

Տեղական իշխանությունները սկզբնապես հաղորդել էին 18 զոհի մասին, թիվն աճել է, երբ մահացել են հիվանդանոց տեղափոխված մարդիկ: Հոսպիտալացվածներից ևս մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է: Զոհվածներից առնվազն 12-ը երեխաներ են:

Նախնական քննության տվյալներով՝ վարորդը քնել է ղեկին, և ծանրաբեռնված մեքենան, ճանապարհից դուրս գալով, կողաշրջվել է:


XS
SM
MD
LG