Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Վրաստանի կարևորագույն ռազմավարական գործընկերն է․ Կոբախիձե

Բաքու, 17-ը հունվարի, 2025թ․
Բաքու, 17-ը հունվարի, 2025թ․

Ադրբեջանը Վրաստանի կարևորագույն ռազմավարական գործընկերներից է, Բաքվում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն` վրաց -ադրբեջանական միջկառավարական տնտեսական նիստի մեկնարկին։

«Տարածաշրջանային համագործակցության համատեքստում կարևոր է ապահովել էներգետիկ և տրանսպորտային ուղիների հաջող գործունեությունը, լուծել առկա հակամարտությունները և նպաստել տարածաշրջանում անվտանգությանը», - ընդգծել է վրացական կառավարության ղեկավարը։

Կոբախիձեն Բաքու է ժամանել այսօր։ Սա Վրաստանի նորընտիր կառավարության ղեկավարի պաշտոնում նրա առաջին արտասահմանյան ուղևորությունն է, որի ընթացքում, ըստ վրացական պաշտոնական աղբյուրների, նախատեսված են մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի հետ։

​
XS
SM
MD
LG