Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Ուկրաինային 1.5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է տրամադրել

Լուսանկարը՝ Կիևում Ադրբեջանի դեսպանի
Լուսանկարը՝ Կիևում Ադրբեջանի դեսպանի

Ադրբեջանը Ուկրաինային 1.5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է տրամադրել:

Ինչպես հաղորդում են Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը և Կիևում Ադրբեջանի դեսպան Սեյմուր Մարդալիևը, օգնությունը ներառում է 9 ուժային տրանսֆորմատորներ, 186 կիլոմետր ընդհանուր երկարությամբ էլեկտրական մալուխներ և բաշխիչ սարքեր:

Ուկրաինայի էներգետիկայի նախարարության տվյալներով, Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից ի վեր երկիրն Ադրբեջանից ստացել է 159 մարդասիրական բեռ՝ ավելի քան 2 հազար 432 տոննա ընդհանուր քաշով:

Մարդալիևը հայտնել է, որ օգնությունը փոխանցվել է Ադրբեջանի նախագահի հրամանագրով:

Անցած տարվա հուլիսին Իլհամ Ալիևը Կիևին խորհուրդ էր տվել «երբեք չհամաձայնել օկուպացիային»՝ հերթական անգամ կրկնելով Ղարաբաղյան պատերազմի վերաբերյալ իր հայտնի թեզերը:

​
XS
SM
MD
LG