Ադրբեջանում անցկացվում են Արաբական Միացյալ Էմիրությունների հետ համատեղ «Բազեների հանդիպում - 2026» թռիչքային-մարտավարական զորավարժությունները:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ նախ ճեպազրույց է կայացել, որում զինծառայողների համար հստակեցվել են առաջադրված խնդիրները, դրանց իրականացման հաջորդականությունը և թռիչքների կազմակերպման կարգը, ապա տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Զորավարժությունների հերթական փուլում կայացել են օդանավերի և ուղղաթիռների թռիչքներ:
Երկու երկրների զինծառայողների, ավիացիոն միջոցների և հակաօդային պաշտպանության միջոցների մասնակցությամբ վարժանքների հիմնական նպատակն է անձնակազմի մասնագիտական պատրաստվածության բարձրացումը, փորձի փոխանակման ընդլայնումը և համատեղ գործողությունների հնարավորությունների կատարելագործումը, ասված է հաղորդագրությունում:
Զորավարժությունները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 20-ը: