Մատչելիության հղումներ

Ադրբեջանում իրավապաշտպան Նարգիզ Մուխթարովային 7,5 տարվա պայմանական ազատազրկման են դատապարտել

Նարգիզ Մուխթարովան
Նարգիզ Մուխթարովան

Բաքվի դատարանը իրավապաշտպան Նարգիզ Մուխթարովային դատապարտել է յոթուկես տարվա պայմանական ազատազրկման՝ երեք տարվա փորձաշրջանով՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի փողերի լվացման մեղադրանքով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը։

Քննիչների պնդմամբ՝ նա այլ անձանց հետ դավադրության է մասնակցել՝ դոնոր կազմակերպություններից ստանալով 150,000 մանաթ (ավելի քան 88,000 դոլար)։ Մուխթարովան մեղադրանքը շինծու է որակում, պնդում է, թե իրավապահներին է ներկայացրել բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ միջազգային բանկի քաղվածքները։

«Հաշիվը պաշտոնապես բացվել է իմ անունով, ես համագործակցել եմ ամերիկյան կազմակերպության հետ, որը ֆինանսավորվել է Պետդեպարտամենտի կողմից։ Փողերի լվացման մասին խոսք լինել չի կարող»,- հայտարարել է ադրբեջանցի իրավապաշտպանը։

Մինչ այդ՝ անցած տարի, դատարանը 9 տարվա ազատազրկման էր դատապարտել նրա ամուսնուն՝ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Ֆարիդ Մեհրալիզադեին՝ մաքսանենգության, հարկերից խուսափելու և փողերի լվացման մեղադրանքով։

Իրավապաշտպանները պնդում են, որ երկուսն էլ մեղավոր են ճանաչվել իրենց մասնագիտական գործունեության ու իշխանություններին քննադատելու համար։

XS
SM
MD
LG