Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԿԲ արտարժույթի պահուստները «հասել են պատմական առավելագույնին»

Ադրբեջանի կենտրոնական բանկի նոր շենքը Բաքվում, հունիս, 2026թ.
Ադրբեջանի կենտրոնական բանկի նոր շենքը Բաքվում, հունիս, 2026թ.

Ադրբեջանի կենտրոնական բանկի արտարժույթի պահուստներն օգոստոսին ավելացել են 1.5 միլիարդ դոլարով և հասել պատմական առավելագույնին՝ 15.3 միլիարդ դոլարի, ասված է բանկի հաղորդագրությունում:

Ըստ հաղորդագրության՝ անցած ամիս բանկը 1.5 միլիարդ դոլարի ինտերվենցիա է իրականացրել արտարժույթ գնելու համար, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Արդյունքում՝ ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին Ադրբեջանի կենտրոնական բանկի արտարժույթի պահուստներն աճել են 3.8 միլիարդ դոլարով կամ 33 տոկոսով:

Բանկն ընդգծել է, որ արտարժույթի շուկայում հետագա գործողությունները կիրականացվեն ելնելով պահանջարկից և առաջարկից:



XS
SM
MD
LG