Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն այսօր ընդունել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքը։
Ռուսաստանի ԱԳՆ փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հրատապ հարցեր»։
Ռուսական և ադրբեջանական աղբյուրները չեն հաղորդում, թե որ կողմի նախաձեռնությամբ է տեղի ունեցել հանդիպումը։