Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԳՆ հակադարձում է Զախարովային

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն կոչ է արել պաշտոնական Մոսկվային «զերծ մնալ նախկին հայ-ադրբեջանական հակամարտությունը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների համատեքստում հիշատակելուց»։

Ադրբեջանցի դիվանագետն այս մասին խոսել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովայի՝ երեկ հնչեցրած հայտարարություններից հետո։

Ռուսաստանում կազմակերպված երիտասարդական համաժողովի ընթացքում Զախարովան նշել էր, որ Հայաստանը «ցանկանում էր ՀԱՊԿ մեխանիզմները կիրառել Լեռնային Ղարաբաղում, որը, փառք Աստծո թե ցավոք սրտի, չէր ճանաչում ոչ որպես իր տարածք, ոչ էլ որպես անկախ պետություն»։

«Ղարաբաղի տարածաշրջանը միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից, մշտապես ճանաչվել է որպես Ադրբեջանի անբաժան մաս»,- հակադարձել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը՝ հավելելով. «Հայաստանի կողմից շուրջ 30 տարի օկուպացված ադրբեջանական տարածքներում ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման հարցը օրակարգային դարձնելու մշտական փորձերը, ինչպես նաև այդ հարցը Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչման հետ կապելը ոչ միայն հակասում է ռուսական կողմի պաշտոնական դիրքորոշմանը, այլև բացարձակ անհիմն է»,- APA գործակալության փոխանցմամբ հայտարարել է Հաջիզադեն։

XS
SM
MD
LG