Մատչելիության հղումներ

Մերձմոսկովյան Բալաշիխայի մոտ անօդաչու թռչող սարք է խոցվել, կան վիրավորներ


Անօդաչու թռչող սարք, արխիվ
Անօդաչու թռչող սարք, արխիվ

Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ մայիսի 27-ի երեկոյան մերձմոսկովյան Բալաշիխայի մոտ անօդաչու թռչող սարք է խոցվել։ Քաղաքային շրջանի ղեկավար Սերգեյ Յուրովի խոսքով՝ երկու տղամարդ վնասվածքներ են ստացել բեկորների ընկնելու հետևանքով։

Սկզբում հաղորդվում էր, որ անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով ոչ ոք չի տուժել։

Շրջանի ղեկավարը պնդել է, որ խոցված դրոնի բեկորներն ընկել են առանձնատան վրա։ Նա պարզաբանել է, որ այնտեղ եղել են տարեց ամուսիններ, նրանց դուստրն ու թոռնուհին, և նրանք չեն տուժել։

ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ժամը 21:00-ի սահմաններում Մոսկվայի շրջանի երկնքում փոքրիկ օդապարիկ է խոցվել։ ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով ավիացիոն ծառայություններին, հայտնել է, որ Մոսկվայի օդանավակայաններում փոխվել են ինքնաթիռների թռիչքի և վայրէջքի երթուղիները։

Վերջին անգամ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր Մոսկվայի շրջանի վրայով անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին մայիսի 10-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG