Մատչելիության հղումներ

Իրանը երկրորդ անգամ է հաքերային հարձակման ենթարկվում


Մի բարձրաստիճան զինվորական պաշտոնյա հայտարարել է, որ Իրանի թշնամիները երկրորդ «կիբեր-պատերազմն են սկսել»` հերթական համակարգչային վիրուսն ուղղելով իր երկրի դեմ:

Քաղաքացիական պաշտպանության ղեկավար Ղոլարմռեզա Ջալալին «Մեհր» լրատվական գործակալությանը հայտնել է, որ Իրանի դեմ է արձակվել «Սթարզ» անունը կրող համակարգչային վիրուսը եւ իրենց փորձագետներն այժմ հետազոտում են վնասաբեր ծրագիրը:

Նա չի պարզաբանել, թե արդյոք հաջողվել է պարզել վիրուսի թիրախները:

Անցած տարի Իրանում հայտնաբերվել էր «Ստուքսնեթ» վիրուսը, որը, իրանցի պաշտոնյաների պնդմամբ, նպատակ ուներ խափանել Իրանի ատոմային ծրագիրը:

Պաշտոնական Թեհրանը նախորդ վիրուսային հարձակման մեջ մեղադրել էր Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին:

Ջալալին այսօր նաեւ հայտարարել է, որ «Ստուքսնեթ» վիրուսը շարունակում է որոշակի սպառնալիք ներկայացնել Իրանի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG