Մոսկվայում այսօր բողոքի ակցիաներ են անցկացրել Ռուսաստանի հայերի միությունն ու «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը։
Մոսկվայի կենտրոնում՝ Կրասնոպրեսնենսկայա զաստավա հրապարակում, այսօր հավաքվել էին մի քանի հարյուր ցուցարարներ։
Հանրահավաքը, ինչպես նաեւ ավելի վաղ Թուրքիայի դեսպանատան առջեւ անցկացված բողոքի ակցիան, արտոնված էին Մոսկվայի իշխանությունների կողմից։
«Մեր այս միջոցառումների նպատակը Ռուսաստանի հասարակությանը եւ Թուրքիայի կառավարությանը եւս մեկ անգամ հիշեցնելն է, որ շուրջ մեկ դար առաջ ողբերգություն է տեղի ունեցել, որին պետք է ճիշտ գնահատական տալ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լեւոն Մոկացյանը։ - «Թուրքիայի իշխանությունները պետք է ճանաչեն Ցեղասպանությունը, հակառակ դեպքում հարեւան ազգերը՝ թուրք եւ հայ ժողովուրդները, չեն կարող նորմալ հարաբերություններ ունենալ»։
Հայոց ցեղասպանությանը նվիրված եւ արդեն ավանդական դարձած հանրահավաքին այս տարի մասնակցեցին նաեւ Ռուսաստանի իշխանամետ «Մոլոդայա գվարդիա» եւ «Նաշի» շարժումների ակտիվիստները։
«Նաշի» շարժումը ներկայացնող Դմիտրի Չուգունովը հանրահավաքում հնչեցրած իր ելույթում ընդգծեց. - «Խորը հարգանքով ենք վերաբերվում հայ ժողովրդին եւ կիսում եղբայրական քրիստոնյա ազգի վիշտը»։
Վաղը մոսկվայաբնակ հայերը կհավաքվեն հայկական գերեզմանատանը՝ Ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարի մոտ։