Մատչելիության հղումներ

Մոսկվայում կայացավ նախարարների եռակողմ հանդիպումը


Այսօր Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամադյարովի աշխատանքային հանդիպումը:

«Համաձայն Սոչիում մարտի 5-ին եռակողմ գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների, հանդիպման օրակարգում էին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր», - ասված է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG