Մատչելիության հղումներ

«Թող գողը կարդա եւ հասկանա «մի՜ գողացիր» պատվիրանը»


«Կոմսոմոլսկայա պրավդա» օրաթերթի փոխանցմամբ, Մոսկվայի Յուժնոյե Չերտանովո շրջանում «իսկական դիվային պատմություն է տեղի ունեցել»։
Ռուսաստանի Աստվածաշնչի միության վարորդը հրատարակությունից պահեստ է փոխադրել Աստվածաշնչի 3888 օրինակ։ Ճանապարհին վարորդը որոշել է մի պահ կանգ առնել եւ այցելել ազգականներին։ Կես ժամ անց նա դուրս է եկել բակ եւ տեսել, որ մեքենան` հսկայական «ԿամԱԶ»-ը անհետացել է։

Շփոթված վարորդը դեպքի մասին անմիջապես տեղյակ է պահել Աստվածաշնչյան միության ղեկավարներին, ովքեր էլ դիմել են ոստիկանություն։

Բեռնատարը հետախուզման մեջ է, բայց որեւէ հետք այս պահին չի հայտնաբերվել։

Քննիչների կարծիքով, հափշտակիչը, ամենայն հավանականությամբ, չի էլ իմացել, թե ինչ բեռ է փոխադրում «ԿամԱԶ»-ը։ Ռուսաստանի մայրաքաղաքում հաճախ են գողանում շինարարական աշխատանքում կիրառվող տեխնիկա` բեռնատարներ, ամբարձիչ կռունկներ, բետոնախառնիչներ եւ այլն։

«Մնում է հուսալ, որ գողը կտեսնի, թե ինչ է գողացել: Թող բացի Աստվածաշունչը, կարդա ու հասկանա «մի՛ գողացիր» պատվիրանը»,- ասել է Ռուսաստանի Աստվածաշնչյան միոության ներկայացուցիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG