Մատչելիության հղումներ

ԵՀԽ-ն իր անդամ եկեղեցիներին կոչ է անում ապրիլի 24-ին ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերին


Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) իր անդամ եկեղեցիներին կոչ է արել ապրիլի 24-ին հայերի հետ նշել Աղոթքի ազգային օրը:

«Երբ քրիստոնյաները ամբողջ աշխարհում այս տարի նույն օրը նշում են Սուրբ Հարության տոնը, մենք պատմական հնարավորություն կունենանք հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին», - ասված է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ապրիլի 14-ի հաղորդագրությունում:

Նշելով, որ ապրիլի 24-ին Հայ Առաքելական եկեղեցին եւ հայ ժողովուրդը նշում են Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ Եվրոպայի եկեղեցիների կոնֆերանսը բոլոր անդամ եկեղեցիներին կոչ են անում 2011 թվականի Սուրբ Հարության տոնի իրենց աղոթքներում եւ ուղերձներում ոգեկոչել Հայոց ցեղասպանության մեկեւկես միլիոն զոհերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG