Մատչելիության հղումներ

Այսօր սկսվում է Սամսոն Խաչատրյանի գործով դատավարությունը


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկում է հայտնի բռնցքամարտիկ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Սամսոն Խաչատրյանի գործով դատավարությունը` դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ:

Խաչատրյանը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ` Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով, որի համար նախատեսված առավելագույն պատժաչափը 5 տարվա ազատազրկումն է:

Նա ձերբակալվել է ընդդիմության այս տարվա մարտի 1 ի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Մեղադրող կողմը պնդում է, որ բռնցքամարտիկը ոստիկանի է բռունցքով հարվածել, Խաչատրյանն էլ պնդում է, որ հարվածել է կանանց հրմշտող ու խփող ինչ-որ անձի, որը եղել է քաղաքացիական հագուստով եւ չի ներկայացել որպես ոստիկան:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG