Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարարը


Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան:

Երկուշաբթի օրը Հայաստանի պաշտպանության նախարարությունում կկայանա երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, որին կհաջորդի Սեյրան Օհանյանի եւ Բաչո Ախալայայի ճեպազրույցը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այսօր նախատեսված է Վրաստանի պաշտպանության նախարարի այցը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, ինչպես նաեւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG