Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի սպան պատասխանատվության կենթարկվի 7 զինծառայողների մահվան գործով


Ադրբեջանում 7 զինծառայողների մահվանը հանգեցրած ծանր հանցագործության հետ կապված` զորամասի հրամանատարը պատասխանատվության կենթարկվի: Այդ մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է երկրի գլխավոր դատախազ Զաքիր Ղարալովը:

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` նա հավաստիացրել է, որ փաստի կապակցությամբ «շատ լուրջ միջոցներ» են ձեռնարկվում:

«Տարբեր փորձաքննությունների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է մի զինվոր, պատճառները պարզվում են: Բացահայտվել են նաեւ բազմաթիվ իրավախախտումներ զորամասի հրամանատարության կողմից, որտեղ տեղի է ունեցել հանցագործությունը», - հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազը:

Ներքին միջադեպը, որի հետեւանքով զոհվել են 7 զինծառայողները, Ադրբեջանի զինված ուժերի զորամասերից մեկում տեղի է ունեցել փետրվարի 20-ի առավոտյան: Փաստի կապակցությամբ քրեական գործը հարուցվել է երկու եւ ավելի անձանց կանխամտածված սպանության հատկանիշներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG