Այս տարվա մարտի 17-ին գերիների փոխանակման ժամանակ հայկական կողմից Ադրբեջանին հանձնված Անվար Հաջիեւին իր երկրի իշխանությունները մեղադրում են հայրենիքի դավաճանության մեջ:
Սերժանտ Հաջիեւը Հայաստանում գերության մեջ էր 2009 թվականի մայիսից: Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանին վերադարձվելուց հետո նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ, առաջադրվել է մեղադրանք, Հաջիեւը ընդունել է մեղքը, թեեւ, նույն գործակալության վկայությամբ, անհայտ է, թե նա ինչ մեղք է գործել:
Հայաստանում դեռ երկու ադրբեջանցի ռազմագերի կա, իսկ Ադրբեջանը գերության մեջ է պահում Հայաստանի 12 քաղաքացիների։