Մատչելիության հղումներ

Պուտինը հնարավոր է համարում նախագահական ընտրություններում ե՛ւ իր, ե՛ւ Մեդվեդեւի մասնակցությունը


Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ առաջիկա նախագահական ընտրություններին կարող են մասնակցել ե՛ւ ինքը, ե՛ւ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

«Կրկնում եմ` ոչ ես, ոչ Դմիտրի Մեդվեդեւը չենք բացառում, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է մասնակցել ընտրապայքարին», - «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, այսօր ասել է Պուտինը:

Ավելի վաղ նույնպիսի հայտարարությամբ հանդես էր եկել նաեւ նախագահ Մեդվեդեւը:

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը միաժամանակ ընդգծել է, որ մինչեւ ընտրությունները գրեթե մեկ տարի ժամանակ կա:

«Իսկ ընտրությունների շուրջ այս ամբողջ դատարկ խոսակցությունները չեն նպաստում աշխատանքի նորմալ կազմակերպմանը», - հավելել է Պուտինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG