Մատչելիության հղումներ

«Աշխարհի լեզվական պատկերը» խորագրով գիտաժողով Երեւանում


Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում անցկացվում է միջազգային գիտաժողով, որի ընթացքում լեզվաբանները քննարկում են աշխարհում ֆրանսերենի ուսուցման նոր մեթոդները, դասավանդման ու թարգմանության խնդիրները: Սա «Աշխարհի լեզվական պատկերը» թեմայով երրորդ միջազգային գիտաժողովն է:

Երկու օրերի ընթացքում ներկայացվում են զեկույցներ ֆրանսալեզու երկրներում լեզվական ինքնության, արդի ֆրանսերենի զարգացման միտումների, օտար լեզուների դասավանդման խնդիրների, միջմշակութային հաղորդակցության եւ այլ թեմաների շուրջ:

Աշխարհում ֆրանսերեն խոսում են 500 միլիոն մարդ, ֆրանսերենը մայրենի լեզու է 110 միլիոն մարդու համար:Այն պաշտոնական լեզու է ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ 29 այլ երկրներում:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն այսօր միավորում է 56 պետություն եւ 14 դիտորդ-երկիր, որոնց բնակչությունը կազմում է ավելի քան 800 միլիոն մարդ:

XS
SM
MD
LG