Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին


Տարածաշրջանային այցով Երեւան ժամանած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին այսօր ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր:

Երեկ միջնորդներին ընդունել էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG