Մատչելիության հղումներ

Ոստիկանության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչը կալանավորվել է


Հայաստանի Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Վահան Խանզադյանին երեկ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնական լիազորությունների չարաշահման համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ: Նույն օրը Խանզադյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով:

Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն` «առանձին պաշտոնատար անձանց» կողմից չարաշահումներ կատարելու դեպքը, որի առթիվ հարուցվել է քրեական գործը, վերաբերում է 2009 թվականի նոյեմբերի 5-ին Գավառում երեք անձանց նկատմամբ կատարված սպանության փորձի նախաքննությանը:

Ապօրինի ձեռք բերած հրազենների գործադրմամբ սպանության փորձի մեջ մեղադրվում են Արամ, Արթուր Մարտիրոսյան եղբայրները եւ Հրաչյա Պետրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG