Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով` անցած շաբաթվա ընթացքում Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունների հետեւանքով հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 260 անգամ:
«Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից անկանոն ու թիրախային կրակոցներ են արձակել շփման գծի գրեթե բոլոր ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա», - տեղեկացնում է Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը` հավելելով. - «Հատկանշական է, որ ադրբեջանական բանակն այսօրինակ պահվածք է դրսեւորում ոչ միայն վերջին շրջանում շփման գծում անցկացված մի շարք դիտարկումներից հետո, այլեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածաշրջան կատարելիք հերթական այցի նախաշեմին»:
Ընդհանուր առմամբ, Ղարաբաղի Պաշտպանության բանակի տվյալներով, միայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ադրբեջանական զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 2300 անգամ` արձակելով շուրջ 13 հազար կրակոց, որից մոտ 1200-ը` դիպուկահար հրացաններից, իսկ 1800-ը` խոշոր տրամաչափի զինատեսակներից:
«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, տեղի չտալով հակառակորդի սադրանքներին, շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել եւ շարունակում են իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը», - ասված է հաղորդագրությունում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հրադադարի խախտումներ համար մեղադրում է հայկական կողմին: