Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Կիեւում կմասնակցի ԱՊՀ-ի արտգործնախարարների խորհրդի նիստին


Վաղը Կիեւում կայանալիք ԱՊՀ-ի արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Ուկրաինա կմեկնի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նիստի ընթացքում մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կանդրադառնան ԱՊՀ-ի ձեւաչափում իրականացվող համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նախատեսվում է քննարկել նաեւ մի շարք փաստաթղթերի նախագծեր, որոնց դրույթների իրականացումը միտված է լրացուցիչ ազդակ հաղորդելու ԱՊՀ-ի տնտեսական զարգացման ռազմավարությամբ մինչեւ 2020 թվականը նախատեսված գործառույթների ապահովմանը, ինչպես նաեւ տարբեր բնագավառներում ԱՊՀ-ի անդամ երկրների համագործակցությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG