Մատչելիության հղումներ

Լիպեցկի զինամթերքի պահեստում պայթյունի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ


Երեք մարդ զոհվել, եւս երկուսը ծանր վիրավորվել են Ռուսաստանի Լիպեցկի մարզում տեղակայված 260-րդ կենտրոնական հրթիռահրետանային ռազմակայանի պահեստում այսօր տեղի ունեցած վառոդի պայթյունի հետեւանքով: Այդ մասին հաղորդում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը:

Ինչպես գործակալությանը փոխանցել է երկրի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, պայթյունի պատճառը վառոդի այրման տեխնոլոգիական գծի խափանումն է:

Կոնաշենկովը հայտնել է նաեւ, որ բոլոր զոհվածները եւ մեկ վիրավոր պաշտպանության նախարարության քաղաքացիական ծառայողներ են:

Նախնական տվյալներով` պայթել է վառոդի 40 կիլոգրամանոց արկղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG