Մատչելիության հղումներ

Համանախագահները մոտ ապագայում կայցելեն տարածաշրջան


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են մոտ ապագայում այցելել տարածաշրջան: Այդ մասին ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել են ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությունից:

«Համանախագահների այցի նպատակն է շարունակել քննարկումները բազային սկզբունքների հիման վրա` հենվելով Սոչիի հանդիպման արձանագրած դրական տեղաշարժի վրա», - ասել են ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությունում:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` քննարկվելու են նաեւ կոնկրետ միջոցառումները Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի խախտումների համատեղ հետաքննության` կողմերի ստանձնած պարտավորությունների իրականացման ուղղությամբ:

Մարտի 5-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ընդունած հայտարարությունում, մասնավորապես, ընդգծվում է «բոլոր վիճելի հարցերը խաղաղ միջոցներով լուծելու եւ հրադադարի գծի երկայնքով հնարավոր միջադեպերի` կողմերի մասնակցությամբ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ հետաքննություն անցկացնելու ձգտումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG