Ընկերությունն առաջարկում է երեւանցիներին վաճառվող մեկ խորանարդ մետր ջրի գինը սահմանել 175.06 դրամ` այժմյան 181-ի փոխարեն:
«Երեւան ջուր» ընկերության հաճախորդների հետ փոխհարաբերության գծով տնօրեն Գագիկ Մարգարյանը ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ընկերությունը Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել Երեւան քաղաքի բնակիչներին ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման դիմաց նոր սակագների վերաբերյալ իր հաշվարկը, ըստ որի առաջարկվում է երեւանցիներին վաճառվող մեկ խորանարդ մետր ջրի գինը էժանացնել մոտ 6 դրամով:
«Եթե հիշում եք` նախորդ տարվա սակագինը 195 դրամ էր, սակայն սպառողները վճարում էին 181 դրամ. ավագանու որոշմամբ քաղաքապետարանը 14 դրամ սուբսիդիա էր տալիս: Այսինքն` սպառողների համար սակագինը նվազում է 6 դրամով, ընկերության համար` 20 դրամով», - պարզաբանեց Մարգարյանը:
«Երեւան ջուր» ընկերության ներկայացուցչի խոսքով, եթե հանձնաժողովը տա իր հավանությունը, նոր սակագինը ուժի մեջ կմտնի հուլիսի 8-ից եւ կգործի մեկ տարվա ընթացքում:
Երեւան քաղաքի ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման համակարգերը 2006 թվականի հունիսից 10 տարով հանձնվել են «Երեւան ջուր» ընկերությանը: Ընկերությունը, Գագիկ Մարգարյանի խոսքով, այդ պայմանագրով պարտավորվել է աստիճանաբար նվազեցնել Երեւանի բնակիչներին մատակարարվող ծառայությունների արժեքը, սակայն յուրաքանչյուր տարի ջրի նոր սակագնի ճշգրտման համար հաշվի են առնվում 4 գործոններ` սպառված ջրի ծավալը, էլեկտրաէներգիայի սակագինը, սղաճը եւ եվրո-դոլար փոխարժեքը:
«Պայմանագրով մենք ամեն տարի ներկայացնում ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին այդ սակագները ճշգրտելու հայտը», - նշեց «Երեւան ջուր» ընկերության ներկայացուցիչը:
Մարգարյանը խոսեց նաեւ քաղաքում ջրամատակարարման տեւողության մասին. - «2007 թվականին ջրամակատարարումը [օրվա ընթացքում] կազմել է միջինը 17 ժամ, եւ 2010 թվականը մենք ամփոփել ենք 21.1 ժամ միջին ջրամատակարարման տեւողությամբ»:
Նրա խոսքով, չնայած ջրամատակարարման ժամաքանակի ավելացմանը, կորուստները նվազել են. եթե 2007 թվականին ջրի կորուստները կազմում էին 85 տոկոս, ապա 2010-ին` 82.8 տոկոս. - «[Բացարձակ թվերով] Ցանցում ընդհանուր կորուստները 2007 թվականին գրանցվել են 9913 լիտր/վայրկյան, 2010-ին գրանցվել է 9171 լիտր/վայրկյան»:
Մարգարյանը ընդգծեց, որ ջրի կորուստները նվազեցնելու ուղղությամբ տարվող աշխատանքները դժվարանում են այն պատճառով, որ «Երեւան Ջուր» ընկերությանն են պատկանում մինչեւ բազմաբնակարան շենքեր եկող խողովակները, իսկ շենքերի ներսում` տեղի համատիրություններին, որոնք էլ պատասխանատու են այդ ցանցերի սպասարկման ու վերանորոգման համար: