Մատչելիության հղումներ

Հայաստանում պահեստազորայինների վարժական հավաքներ են մեկնարկում


Հայաստանի Զինված ուժերի Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում վաղը պահեստազորայինների վարժական հավաքներ են մեկնարկելու:

Ապրիլի 2-10-ը պահեստազորայինների վարժական հավաքներին մասնակցելու են պահեստազորում գտնվող սակրավորները:

«Պահեստազորային կազմի ռազմական հմտությունների կատարելագործման ու վերապատրաստման վարժանքների անցկացումը, որը սահմանված է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի հոդված 29-ով, պլանային միջոցառում է եւ նպատակ ունի կատարելագործել զորահավաքային պատրաստության մակարդակը Հայաստանի Հանրապետությունում», - ասված է պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG