Մատչելիության հղումներ

Կկայանա իններորդ «Արմմոնո»-ն


Ապրիլի 3-8-ը կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային 9-րդ փառատոնը, որի ծրագրում այս տարի ընդգրկված է 17 ներկայացում`Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսրայելից, Լիտվայից, Եգիպտոսից եւ Հայաստանից:

Այս տարվա փառատոնի ֆավորիտը գերմանացի դերասան Ֆիլիպ Հոխմեյրի «Վերթեր» ներկայացումն է, որով կբացվի փառատոնը: Երկրորդ անգամ Երեւանում ելույթ կունենա ռուս հանրահայտ դերասան Յուրի Կրասկովը` «Լսելով հեռուն» բեմադրությամբ, որ ստեղծվել է Պուշկինի, Գոգոլի, Ախմատովայի ու ռուս այլ դասականների գործերի հիման վրա:

Հայաստանից «Արմմոնո»-ին կմասնակցի փառատոնի հիմնադիր Հակոբ Ղազանչյանի դուստրը` Մարիամ Ղազանչյանը` «Մարսել» ներկայացմամբ, որը երգչուհի Էդիտ Պիաֆի մասին է, Պարոնյանի անվան թատրոնի երիտասարդ դերասան Նարեկ Ներսիսյանը` «Լյուսիեն Լյուկ» բեմադրությամբ, եւ ուրիշներ: Հայ դերասանններից ու ռեժիսորներից ստացված մոտ 10 հայտ մերժվել է:

Մշակույթի նախարարությունը «Արմմոնո»-ին այս տարի տրամադրել է 4 միլիոն դրամ:

XS
SM
MD
LG