Մատչելիության հղումներ

Ուիլյամ Բըրնսը նշանակվում է ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ


Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ուիլյամ Բըրնսը նշանակվում է Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի առաջին տեղակալ: Նրա նշանակումը առաջիկայում պետք է հաստատի Սենատը:

Բըրնսը փոխարինելու է Ջիմ Սթայնբերգին, ով թողնելով այդ պաշտոնը` զբաղվելու է գիտական աշխատանքով, ասված է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Բըրնսը Մոսկվայում ամերիկյան դիվանագիտական առաքելությունը ղեկավարել է 2005-2008 թվականներին: 2008 թվականի մարտից նա զբաղեցնում է ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG