Մատչելիության հղումներ

Եմենի զինագործարանում պայթյունների եւ հրդեհի զոհերի թիվը հասավ 150-ի


Եմենի հարավում գտնվող Ջաար քաղաքի մոտ գտնվող զինամթերքի գործարանում երեկ տեղի ունեցած մի քանի ուժեղ պայթյունների եւ հաջորդած հրդեհի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 150-ի:

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ջաարի քաղաքապետ Ահմեդ Ղալեբ Ռահավին այսօր հայտնել է, որ եւս առնվազն 80 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել:

«Երբ բնակիչները մտել են գործարան, այնտեղ բանվորներ են եղել, որոնք նրանց չեն զգուշացրել վտանգների մասին», - փոխանցել է Ռահավին:

Զինամթերքի գործարանը, հաղորդագրությունների համաձայն, անցած շաբաթ օրը գրավել եւ թալանել էին «Սալաֆի Ջիհադ» խմբավորման զինյալները:

Ականատեսների վկայությամբ` պայթյունները տեղի են ունեցել, երբ թալանի նպատակով գործարան էին մտել տեղի բնակիչները:

Երեկ հաղորդվել էր պայթյուններից 40 մարդու զոհվելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG