Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն համաձայնեց ստանձնել Լիբիայի գործողության հրամանատարությունը


ՆԱՏՕ-ի խորհուրդը համաձայնել է ստանձնել Լիբիայում իրականացվող «Լուսաբացի ոդիսականը» ռազմական գործողության հրամանատարությունը, որը մինչ այդ իրականացնում էր Միացյալ Նահանգները:

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ այդ քայլը դաշինքին թույլ կտա վերահսկել ՄԱԿ-ի հավանությանը արժանացած բոլոր գործողությունները:

Անցած գիշեր միջազգային կոալիցիան շարունակել է ռմբակոծել ռազմական օբյեկտները Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում եւ երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի հայրենի Սիրթ քաղաքում:

Մարտերը շարունակվում են նաեւ Միսրաթայում, որը ավելի վաղ անցել էր ապստամբների ձեռքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG