Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Վրաստանի կրթության նախարարները համագործակցության հուշագիր են ստորագրել


Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ Վրաստանի կրթության նախարար Դմիտրի Շաշկինը այսօր Թբիլիսիում ստորագրել են հուշագիր կրթության եւ գիտության ոլորտում համագործակցության մասին:

Վրաստանի կրթության նախարարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` ստորագրված փաստաթղթով նախատեսվում է երկու երկրների բուհերի շփումների ակտիվացում եւ համատեղ ծրագրերի իրականացում: Կողմերը նաեւ պետական բուհերի 10 ուսանողների փոխանակում կիրականացնեն:

Հայաստանի կրթության եւ գիտության նախարարը Վրաստանում այցելել է մի շարք հանրակրթական դպրոցներ եւ բուհեր, ծանոթացել այդ կրթօջախներում տեղ գտած նորամուծություններին եւ բարեփոխումների շրջանակներում իրականացվող ծրագրերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG