Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունից 7 աշակերտ է զոհվել, տասնյակներ՝ վիրավորվել

Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Աֆղանստանի հյուսիսարևելյան Կունար նահանգում դպրոցի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ աշակերտ է զոհվել, մինչև 99 մարդ՝ վիրավորվել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով «Թալիբան»-ի ներքին գործերի նախարարությանը։

Նախարարության խոսնակ Աբդուլ Մաթին Քանիի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել դպրոցի մոտ գտնվող պահեստում, որտեղ հանքարդյունաբերական ընկերությունների պայթուցիկ նյութեր են պահվել։

Պայթյունը տեղի է ունեցել Կունար նահանգի Ասադաբադի շրջանում։ Դեպքի հանգամանքները պարզելու համար հետաքննություն է սկսվել։

Օգոստոսին էլ Քաբուլի կրթական կենտրոններից մեկում տեղի ունեցած պայթյունից առնվազն 42 երեխա էր վիրավորվել։

​
XS
SM
MD
LG