Քյոլնի օդանավակայանը մի քանի ժամով դադարեցրել է աշխատանքը անօդաչուի պատճառով

Գերմանիայի արևմուտքում գտնվող Քյոլն օդանավակայանը մի քանի ժամով դադարեցրել է աշխատանքը՝ օդային տարածքում անհայտ անօդաչու թռչող սարք նկատելու պատճառով, հաղորդում է Deutsche Welle-ն։

Նոյեմբերի 27-ի երեկոյան՝ ժամը 22։00-ի սահմաններում, օդանավակայանի տարածքի երկնքում անօդաչու է նկատվել, ինչից հետո դադարեցվել են բոլոր թռիչքներն ու վայրէջքները։

Թե ում է պատկանել անօդաչուն և ինչ նպատակով է հայտնվել օդանավակայանի տարածքում, առայժմ հայտնի չէ։

Գերմանական օդանավակայանների մոտ վերջին շրջանում անօդաչուների հայտնվելու դեպքերը հաճախակի են դարձել։ Միայն այս տարվա առաջին վեց ամիսներին Բեռլինի օդանավակայանի տարածքում նման 28 դեպք է գրանցվել։ Ֆրանկֆուրտի օդանավակայանում ևս 27 նման միջադեպ է արձանագրվել։

​
XS
SM
MD
LG