ԱՄՆ-ում Գոհաբանության օրը հարյուր հազարավոր մարդիկ զրկվել են էլեկտրաէներգիայից, 400 չվերթ հետաձգվել է

ԱՄՆ արևելյան Սի Այլ Սիթին (Նյու Ջերսի) հեղեղվել է փոթորկի հետևանքով, 26-ը նոյեմբերի, 2026թ.
ԱՄՆ արևելյան Սի Այլ Սիթին (Նյու Ջերսի) հեղեղվել է փոթորկի հետևանքով, 26-ը նոյեմբերի, 2026թ.

ԱՄՆ-ի արևելյան նահանգներում նոյեմբերի 26-ի երեկոյան փոթորկի պատճառով էլեկտրաէներգիայից զրկվել էր շուրջ 900,000 տնային տնտեսություն և ձեռնարկություն։ Այս մասին են վկայում երկրում էլեկտրամատակարարման խափանումներին հետևող PowerOutage կայքի հրապարակած տվյալները։

Գոհաբանության օրվա ընթացքում անբարենպաստ եղանակից ամենաշատը տուժել են Փենսիլվանիայի, Նյու Ջերսիի և Մերիլենդի բնակիչները։ Այս նահանգներում էլեկտրաէներգիա չի ունեցել համապատասխանաբար 196,000, 175,000 և մոտ 136,000 սպառող։

Էլեկտրամատակարարման խափանումների պատճառով Մերիլենդի իշխանությունները շուրջ 2 միլիոն բաժանորդի կոչ են արել խնայողաբար օգտագործել ծորակի ջուրը։ Նրանց գնահատմամբ՝ էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրները կարող են հանգեցնել ջրի մաքրման համակարգերի աշխատանքի խափանումների։

Արևելյան ափի երկայնքով, մասնավորապես՝ Վիրջինիա նահանգում, ջրհեղեղներ են գրանցվել։ Ուժեղ քամին ծառեր է տապալել։ Նյու Ջերսի նահանգում նոյեմբերի 25-ից արտակարգ դրություն է գործում։

Ուժեղ տեղումների և փոթորկի պատճառով ամբողջ երկրում չեղարկվել է նաև շուրջ 400 ավիաչվերթ, ավելի քան 2000-ը հետաձգվել է։ Այս մասին, հղում անելով FlightAware կայքի տվյալներին, հաղորդում է AFP գործակալությունը։

Նյու Յորքում հետաձգվել է շքերթը

Անբարենպաստ եղանակի պատճառով Նյու Յորքում վերջին 100 տարվա ընթացքում առաջին անգամ հետաձգվել է հսկայական փչովի ֆիգուրներով ավանդական շքերթը, որն առևտրի կենտրոնների Macy’s ցանցն ավանդաբար անցկացնում է Երախտագիտության օրվա կապակցությամբ։ Այս տարի այն կանցկացվի նոյեմբերի 28-ին։

Նյու Յորք նահանգում, որտեղ, ինչպես և Նյու Ջերսիում, արտակարգ դրություն է հայտարարվել, էլեկտրաէներգիա չունի ավելի քան 73 հազար տնային տնտեսություն և ձեռնարկություն։

Նյու Յորք քաղաքի Կենտրոնական զբոսայգում ԱՄՆ-ի Ազգային օդերևութաբանական ծառայությունը գրանցել է մինչև 77 կմ/ժ արագությամբ քամու պոռթկումներ։ Սպասվում է, որ քամու արագությունը կարող է հասնել մինչև 105 կմ/ժ-ի, սակայն դրանից հետո եղանակային պայմանները կսկսեն բարելավվել։

​
XS
SM
MD
LG