Ուկրաինան մտադիր չէ Ռուսաստանի սկսած պատերազմը տեղափոխել Լիբիայի կամ այլ երկրների տարածք, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան՝ լիբիացի գործընկեր Թահեր Սալեմ ալ Բաուրի հետ հեռախոսազրույցում։
Զրույցը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին Լիբիայի Բենղազի նավահանգստի մոտ ուկրաինական հարվածներից հետո, որոնց հետևանքով, ըստ Կիևի, խորտակվել է ռուսական «Մերկուրի» ռազմական նավը, վնասվել է նաև ռուսական բեռնատար նավ։ Լիբիայի արևելյան իշխանությունները հայտնել են երկու զինծառայողի մահվան մասին։
Սիբիգան ընդգծել է, որ ուկրաինական հարվածների թիրախում եղել են բացառապես ռուսական ռազմական օբյեկտներ, որոնք անմիջականորեն օգտագործվում են Ուկրաինայի դեմ պատերազմում։
Լիբիայի՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարությունը և երկրի արևելյան իշխանությունները դատապարտել են ուկրաինական հարվածները։ Ֆրանսիան, մինչդեռ, պաշտպանել է Կիևի ինքնապաշտպանության իրավունքը, իսկ Իտալիան և Գերմանիան զգուշացրել են պատերազմի աշխարհագրության ընդլայնման վտանգի մասին։