Թուրքիայի Էսքիշեհիր նահանգում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել, հաղորդում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող AS-532 տեսակի ուղղաթիռը կործանվել է ուսումնավարժական թռիչքի ժամանակ։
Ուղղաթիռի բեկորները հայտնաբերվել են։ Դեպքի պատճառների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։