Չինաստանը 3 տիեզերագնաց է ուղարկել ուղեծրային կայան, նրանց թվում է նաև 1-ին տիեզերագնացը Պակիստանից

Պակիստանի տիեզերական և վերին մթնոլորտի հետազոտությունների հանձնաժողովի (SUPARCO) գլխավոր գրասենյակում մարդիկ էկրանին դիտում են «Շենչժոու-24»-ի տիեզերական թռիչքը դեպի չինական Տյանգուն տիեզերակայան, 25-ը նոյեմբերի, 2026թ., Իսլամաբադ, Պակիստան

Չինաստանը տիեզերք է արձակել «Շենչժոու-24» օդաչուավոր տիեզերանավը, որը երեք տիեզերագնացներով ուղևորվում է դեպի Չինաստանի «Տյանգուն» ուղեծրային տիեզերակայան, հայտնում է CGTN հեռուստաալիքը:

Հրթիռի արձակումը տեղի է ունեցել Պեկինի ժամանակով ժամը 08:18-ին՝ Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ցզյուցյուան տիեզերակայանից։

«Շենչժոու-24»-ի անձնակազմում ընդգրկված են չինացի տիեզերագնացներ Տան Հունբոն և Ու Ին, ինչպես նաև Պակիստանի առաջին տիեզերագնաց Մուհամմադ Զիշան Ալիին, որը նաև կդառնա առաջին օտարերկրյա տիեզերագնացը, որն այցելելու է «Տյանգուն» տիեզերակայան։

2025 թվականի փետրվարին Չինաստանն ու Պակիստանը Իսլամաբադում համաձայնագիր են ստորագրել Չինաստանի ուղեծրային լաբորատորիա տիեզերագնացների ընտրության, պատրաստման և թռիչքներին մասնակցության ոլորտում համագործակցության վերաբերյալ։

«Շենժոու-24» տիեզերանավը երկու չինացի և մեկ պակիստանցի տիեզերագնացներով թռչում է Չինաստանի հյուսիս-արևմտյան Գանսու նահանգի «Ցզյուցյուան» արբանյակային արձակման կենտրոնից, 25-ը նոյեմբերի, 2026թ.
«Շենժոու-24» տիեզերանավը երկու չինացի և մեկ պակիստանցի տիեզերագնացներով թռչում է Չինաստանի հյուսիս-արևմտյան Գանսու նահանգի «Ցզյուցյուան» արբանյակային արձակման կենտրոնից, 25-ը նոյեմբերի, 2026թ.

Ուղեծրում կարճատև գտնվելուց հետո պակիստանցի տիեզերագնացը չինացի գործընկերների հետ «Շենչժոու-23» տիեզերանավով կվերադառնա Երկիր։

Ներկայումս «Տյանգուն» ուղեծրային տիեզերակայանում աշխատում է երեք տիեզերագնացից բաղկացած անձնակազմը, որը կայան է ժամանել մայիսի վերջին։

Մոտ 400 կմ բարձրության վրա գտնվող չինական տիեզերակայանը նախատեսված է երեք տիեզերագնացի համար, սակայն անձնակազմերի հերթափոխի ընթացքում կարող է ժամանակավորապես ընդունել մինչև վեց մարդու։

«Տյանգուն» ուղեծրային տիեզերակայանը բաղկացած է հիմնական մոդուլից («Տյանհե») և դրա երկու կողմերում միացված երկու լաբորատոր մոդուլներից, որոնք օգտագործվում են անկշռության պայմաններում գիտական հետազոտություններ և փորձեր կատարելու համար։

Կայանն ունի միացման երեք հանգույց և բաց տիեզերք դուրս գալու համար նախատեսված օդային անցախուց։ «Տյանգուն» ուղեծրային լաբորատորիան հինգ անգամ փոքր է Միջազգային տիեզերակայանից, շահագործման ժամկետը առնվազն 10-15 տարի է։

​
XS
SM
MD
LG