ԱՄՆ բանակցային թիմը ձգտում է հնարավորինս արագ՝ մինչև դեկտեմբեր կամ հունվար, համաձայնության հասնել Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ Կիևը ևս շահագրգռված է պատերազմի շուտափույթ ավարտով, սակայն դա չպետք է տեղի ունենա միայն Ուկրաինայի զիջումների հաշվին։
«Մենք շարունակելու ենք անել ամեն ինչ՝ պատերազմն ավարտելու համար։ Միաժամանակ աշխատելու ենք ԱՄՆ Կոնգրեսի երկու կուսակցությունների հետ՝ պահանջելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ և աջակցություն Ուկրաինային։ Եթե ռուսները չեն ցանկանում ավարտել պատերազմը, նրանց պետք է ստիպել», - ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նաև պնդել է, որ Վլադիմիր Պուտինը ձգտում է ձմռան ընթացքում կոտրել ուկրաինացիների դիմադրությունը՝ հարվածելով Կիևին, Դնեպրին, Օդեսային, Խարկովին և Զապորոժիեին՝ ստիպելու Ուկրաինային դուրս գալ Դոնբասից։
Պուտինն իր հերթին նոյեմբերի 19-ին Չինաստանում ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հետ բանակցություններից հետո կրկին մեղադրել էր Կիևին փոխզիջումների չգնալու համար՝ հայտարարելով, որ Ռուսաստանը տարածքային հարցերում զիջումների չի պատրաստվում։