«Վաղը մենք պաշտոնապես կազդարարենք TRIPP ծրագրի մեկնարկի մասին, որի կարևոր բաղադրիչներից են էներգետիկան և էլեկտրաէներգիայի տարանցումը», - այս մասին այսօր հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արհեստական բանականության թեմայով բաց քննարկման ընթացքում, որին մասնակցել է նաև NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանւը։
«Այժմ մենք մեր էլեկտրացանցը կմիացնենք Թուրքիայի և Ադրբեջանի էլեկտրացանցերին։ Վրաստանի հետ արդեն միացված ենք և ներդրումներ ենք կատարում՝ էլեկտրաէներգիայի փոխանցումն ավելի արդյունավետ դարձնելու համար»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը։
TRIPP-ը նախատեսված է Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի տարածքով անխոչընդոտ հաղորդակցություն ապահովելու համար՝ միաժամանակ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը։
TRIPP-ի վերաբերյալ հայ - ամերիկյան ռազմավարական համաձայնագիրը Հայաաստանի խորհրդարանում վավերացվեց վերջերս: Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ ենթակառուցվածքային նախագիծը շահավետ կլինի ու նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանի բոլոր երկրների համար:
TRIPP նախագծի էներգետիկ բաղադրիչի և Հայաստանի էլեկտրացանցերի՝ հարևան երկրների ցանցերին միանալու ծրագրերի մասին հայտարարություն անելուց առաջ հետո Նիկոլ Փաշինյանը խոսում էր վերջին տարիների Հայաստանում էներգետիկայի զարգացման մասին՝ այն որակելով կառավարության ռազմավարական առաջնահերթություններից մեկը։
«Մեկ տասնամյակ առաջ Հայաստանը էներգետիկ ռեսուրսների անբավարարություն ունեցող երկիր էր, իսկ այժմ վերականգնվող էներգետիկայի զարգացման շնորհիվ հնարավորություն է ստացել հասնելու էներգետիկ անկախության։ Մենք շատ լավ զարգացնում ենք արևային էներգետիկան, բայց հիմա մեզ անհրաժեշտ է ստեղծել կուտակիչ հզորություններ», -հայտարարեց վարչապետը։