Զելենսկին ԵՄ երկրների հետ խոսում է այնպես, կարծես նրանք իր վասալներն են. Զախարովա

«Վերջին շրջանում Վլադիմիր Զելենսկին Եվրամիության երկրների հետ խոսում է այնպես, կարծես նրանք իր վասալները լինեն»,- ՏԱՍՍ-ին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Զելենսկու առարկությունները՝ կապված եվրոպացի ներկայացուցիչների՝ Մոսկվա հնարավոր այցի առաջարկի հետ։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան դիվանագիտական խողովակներով եվրոպական երկրներին առաջարկել է այցելել Ռուսաստան և ներկայացնել իրենց դիրքորոշումները տարածաշրջանային անվտանգության ապահովման վերաբերյալ։ Զելենսկին դեմ էր արտահայտվել այդ առաջարկին։

BBC-ն հաղորդել էր, որ եվրոպական երկրների առաջնորդները հայտարարել են՝ պատրաստ են Ռուսաստանի հետ բանակցություններ վարել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ՝ ի նշան Կիևին աջակցության:

«Վերջին շրջանում Զելենսկին Եվրամիության երկրների հետ խոսում է այնպես, կարծես նրանք իր վասալները լինեն։ Նրանք իրենք են իրենց դրել այդ իրավիճակում։ Կամ ընդունում են այդ դիրքը և այդ դեպքում դժգոհելու պատճառ չունեն, կամ, այնուամենայնիվ, պետք է հիշեն, որ անկախ պետություններ են»,- ընդգծել է Զախարովան։

​
XS
SM
MD
LG