Ազգային ժողովում այսօր մեկնարկեց 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը։ Խորհրդարանում են կառավարության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Հիմնական զեկուցողը ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն է։
Քննարկման մեկնարկը, սակայն, շուրջ 40 րոպեով հետաձգվեց։ Նախ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց՝ չպարզաբանելով պատճառը։ Խմբակցության պատգամավորներն այդ ընթացքում իրենց աշխատասենյակում քննարկում էին անցկացնում։
Այնուհետև ևս 20 րոպե ընդմիջում խնդրեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը։
Խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը պարզաբանեց, որ քննարկելու հարց ունեն, բացի այդ՝ իրենց պատգամավորների մի մասը խցանումների պատճառով դեռ չէր հասել խորհրդարան։